168.am Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանի «դաշտերում» միմյանց են հանդիպել Ռուսաստանի ու Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի հարցը, ինչը մասնավորապես վերաբերում է «Վեցյակի» հետ տարվող բանակցություններում հետագա առաջընթացի գրանցմանը: Բացի այդ, կողմերը քննարկել են նաև Սիրիայի քիմիական զենքի խնդիրը:
Սրանից առաջ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հայտարարել էր, որ Իրանի արտգործնախարարն այս շաբաթ հանդիպելու է «Վեցյակի» ներկայացուցիչների հետ՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: