Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ կատարած այցի շրջանակներում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, Իրանի առաջնորդ Մասուդ Պեզեշկիանի հետ, հայտնում է Sabah թերթը։
«Էրդողանը երկկողմ հանդիպումներ կանցկացնի աշխարհի բազմաթիվ առաջնորդների հետ և նրանց մեծ մասին կընդունի Նյու Յորքի թուրքական դիվանագիտության խորհրդանիշը հանդիսացող թուրքական տանը (շենքը գտնվում է Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց - խմբ.), այց թվում՝ Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա Ալ Սուդանիին, Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շուֆին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, Քուվեյթի թագաժառանգ Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ- Սաբահին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկյանին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, Ալբանիայի վարչապետ Էդի Ռամային և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին»,- գրում է հրատարակությունը։