Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

Հանդիպմանը ներկա են եղել արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը:

 

Շուրջ մեկ ժամ նախատեսվող հանդիպումը տևել է միայն 30 րոպե: Կողմերը քննարկել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության դեմ պայքարում Թուրքիայի մասնակցության, Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու հարցը: