Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է հարթակ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպման համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նախօրեին Էրդողանը Սոչիում բանակցություններ է վարել Պուտինի հետ որի արդյունքում՝ կողմերը համատեղ հայտարարություն են ընդունել՝ պայմանավորվելով ավելացնել Հավասարակշռված հիմունքներով երկկողմ առևտրի ծավալը և սահմանված նպատակներին հասնելը, Ռուսաստանի և Թուրքիայի միջև համագործակցության ամրապնդումը արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի և շինարարության ոլորտներում, ինչպես նաև պայմանավորվել են, որ ռուսական գազի մատակարարումները Թուրքիա մասամբ վճարվեն ռուբլով:

Նախագահներն ընդգծել են, որ անհրաժեշտ է ապահովել Ստամբուլի պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում՝ ռուսական պարարտանյութերի ու դրանց արտադրության համար հումքի, ինչպես նաև հացահատիկի անարգել արտահանումը։