168.am Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ: Հանդիպման ժամանակ կողմերի ուշադրության կենտրոնում է գտնվել Սիրիայի հարցը և մասնավորապես այդ երկիրը քիմիական զենքի պաշարներից մաքրելը:
Գյուլը նկատել է, որ Սիրիայում առկա խնդիրները չեն ավարտվում միայն նրա քիմիական զենքով՝ ընդգծելով, որ Սիրիայում ճգնաժամից դուրս գալու համար անհրաժեշտ է համապարփակ քաղաքական ռազմավարություն: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Կիպրոսի հարցը և Պաղեստինի ու Իսրայելի փոխհարաբերությունները: Նշվում է, որ Նյու Յորքում Գյուլը հանդիպել է նաև Իրաքի փոխնախագահ Հուդեյր Հուզաիի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցության, հարևանության և անվտանգության հարցեր: