Նյու Յորքի քաղաքապետը ստորագրել է գործադիր հրաման՝ մանկական կաթնախառնուրդի պակասի պատճառով արտակարգ դրություն մտցնելու մասին, հայտնում է քաղաքի պաշտոնական կայքը, գրում են ամերիկյան ԶԼՄ֊ները։
Մանկական սննդի մատակարարման հետ կապված խնդիրներ առաջացան այն բանի ֆոնին, որ կաթնախառնուրդների խոշորագույն արտադրողը՝ Abbott Nutrition-ը, ստիպված եղավ փակել իր արտադրական գծերից մեկը։ Արտադրանքի մեջ հայտնաբերվել են վտանգավոր բակտերիաներ։ Ամբողջ հանրապետությունում սկսվել են խառնուրդների մատակարարման հետ կապված խնդիրներ, դրանց պակասը գնահատվում է շուկայի կարիքների 40%-ի չափով։
«Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը ստորագրել է հրաման, որով արտակարգ դրություն է հայտարարվում մանկական կաթնախառնուրդի պակասի պատճառով: Այս հրամանը Նյու Յորքի Սպառողների և աշխատողների պաշտպանության վարչությանն իրավասություն կտա կանխելու ապրանքի գերգնագոյացումը», - ասվում է հրամանում:
Քաղաքի ղեկավարը նշել է, որ փաստաթուղթը թույլ կտա միջոցներ ձեռնարկել մանրածախ ցանցերում մանկական սննդի գերթանկման դեմ և ընդգծել, որ քաղաքն ամեն ինչ կանի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին օգնելու համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կաթնախառնուրդների արտադրության Abbott ընկերության ղեկավարը ներողություն է խնդրել արտադրանքի պակասի համար։