Նյու Յորքում «Հարցազրույց» ֆիլմի պաշտոնական պրեմիերան չեղյալ Է հայտարարվել անանուն հաքերների կողմից ահաբեկչական գործողությունների սպառնալիքների պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety հանդեսին:

 

Հրատարակության տվյալներով՝ Արեւելյան ափին կինոժապավենի առաջին ցուցադրությունը պլանավորված Էր դեկտեմբերի 18-ին, բայց չեղյալ Է հայտարարվել անվտանգության նկատառումներով:

 

Ավելի վաղ անանուն հաքերները Միացյալ Նահանգների Sony Pictures ընկերությանն ուղարկած նամակներում ահաբեկչական գործողություններով են սպառնացել «Հարցազրույց» ֆիլմի ցուցադրությունների ժամանակ: Variery-ին մեջբերում Է կատարել կիբեռհանցագործների ուղերձից, որոնք, մասնավորապես, Սեթ Ռոգենի ֆիլմը դիտել ցանկացողներին նախազգուշացրել են, թե նրանց «դառը ճակատագիր» Է սպասում: «Հիշեք 2001 թվականի սեպտեմբերի 11-ը»,- ասված Է ուղերձում:

 

«Մենք խորհուրդ ենք տալիս հեռու մնալ այն կինոթատրոններից, որտեղ կցուցադրեն ֆիլմը»,- նշված Է ուղերձում:

 

Կատակերգական մարտաֆիլմի սյուժեի կենտրոնում երկու ամերիկացիների՝ հեռուստաօպերատորի եւ պրոդյուսերի ուղեւորությունն Է Հյուսիսային Կորեա՝ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընից հարցազրույց ստանալու նպատակով: Մինչդեռ հարցազրույցի փոխարեն նրանք ԿՀՎ-ի առաջադրանքով դավադիր պլանի իրագործում են պատրաստում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: