Բելգիայի մայրաքաղաքում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով չեղյալ են հայտարարվել ամանորյա տոնական միջոցառումները և հրավառությունը: Այս մասին հայտարարել է քաղաքապետ Իվան Մեյերը՝ ներքին գործերի նախարար Ժան Ժամբոնոմի հետ հետ հանդիպումից հետո. փոխանցում է LifeNews-ը:

 

 

Ամանորյա միջոցառումների չեղարկումը մեկնաբանել է նաև երկրի վարչապետ Շառլ Միշելը: Նրա խոսքով՝ դա «արդար որոշում է, եթե հաշվի առնենք վերջին տեղեկատվությունը»:

 

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին Բելգիայում ձերբակալել է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման երկրորդ ենթադրյալ մասնակիցը: