Դանիայի վարչապետ Հելե Թորնինգ-Շմիտը երկրում ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ է հայտարարել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

 

 

Անվտանգության միջոցառումները ձեռնարկվել են փետրվարի 14-ին՝ Կոպենհագենում զինված հարձակման կապակցությամբ:

«Այժմ մենք վստահ ենք, որ հարձակումը ունեցել է քաղաքական դրդապատճառներ, այնպես որ դա ահաբեկչական հարձակում է», - ասել է վարչապետը:

 

 

Հիշեցնենք, որ երեկ Կոպենհագենի սրճարաններից մեկում՝ «Արվեստ, աստվածանարգում և խոսքի ազատություն» անվանումով միջոցառման ժամանակ տեղի է ունեցել հրաձգություն, որի արդյունքում զոհվել է 4 մարդ՝ 1 խաղաղ բնակիչ և 3 ոստիկան: