Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցները կապված են աճող ահաբեկչական սպառնալիքի հետ և կրում են կանխարգելիչ բնույթ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

Այդ մասին Պեսկովն ասել է՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է Ռուսաստանը հայտարարում, որ պատժամիջոցային ճնշման մեխանիզմը չի աշխատում իր դեմ, սակայն, այդուհանդերձ տնտեսական սահմանափակումներ է մտցնում Թուրքիայի դեմ:

 

«Շատ առումներով այդ միջոցները, ինչպես արդեն ընդգծվել է, կապված են աճող ահաբեկչական սպառնալիքի հետ, մեծավմասամբ կրում են կանխարգելիչ բնույթ՝ այդ ահաբեկչական սպառնալիքի ֆոնին: Դրանով նրանք տարբերվում են այն պատժամիջոցներից, որոնք ձեռնարկվում են Ռուսաստանի դեմ»,- ասել է Պեսկովը: