Չինաստանում վտանգավորության «կարմիր» մակարդակ է հայտարարվել մոլեգնող թայֆունի պատճառով: Առաջիկա ժամերի ընթացքում փոթորիկը կհասնի երկրի արևելյան շրջաններ:
Օդերևութաբանները հաղորդել են, որ թայֆունի կենտրոնում քամու արագությունը հասնում է 48 մ/վ-ի:
Չինաստանի արտակարգ ծառայությունները բերվել են պատրաստվածության բարձր մակարդակի, հայտնում է ՏԱՍՍ-ը: