Չինաստանի արեւելյան շրջաններում, որտեղ մոլեգնում է «Ֆենհուան» թայֆունը, չեղյալ են հայտարարվել հարյուրավոր չվերթներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ներկայում արեւադարձային ցիկլոնը շարժվում է ափամերձ Չժեցզյանի նահանգով, սպասվում է, որ առաջիկա ժամերին այն կհասնի Շանհայ:

 

Թայֆունի արագությունը վայրկյանում հասնում է 26-28 մետրի: Արեւելյան ափի ողջ երկայնքով սաստիկ անձրեւներ են տեղում: Չժեցզյանի նահանգի վտանգավոր շրջաններից տարհանվել է ավելի քան 250 հազար մարդ, նավահանգիստներ են վերադարձել 32 հազար նավեր:

 

Նշվում է ավերածությունների մասին: Իշխանությունները զգուշանում են ջրհեղեղներից, քանի որ 14 ջրամբարներում ջրի մակարդակը գերազանցել է վտանգավոր նշագիծը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: