«Անմահ գնդի» երթը տեղի չի ունենա Բեռլինում մայիսի 9-ին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Գերմանիայի իշխանությունների սահմանած միջոցների պատճառով։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով նախագծի համակարգող Յանա Զաուգարովային։
Նրա խոսքերով, Հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը կարող էր ավելի քան 10 հազար մարդ մասնակցել։
«Հենց այսօր մենք զրուցել ենք ոստիկանության հետ։ Ցավոք, ոչինչ անել չենք կարող․ երթը չեղարկվում է»,- ասել է Զաուգարովան։
Նա նշել է, որ նախագծի համակարգողները այլ միջոցներ են առաջարկել, որոնց օգնությամբ մարդիկ կկարողանան Գերմանիայում նշել Հաղթանակի օրը։ Նրանք առաջարկում են տան պատուհանից կախել պատերազմում մասնակցած իրենց հարազատի նկարը, պաստառներ կամ սոցցանցի իրենց էջում վետերանների նկարներ տեղադրել ։