Lufthansa ավիաընկերության օդաչուները մարտի 18-ին գործադուլ են սկսել Գերմանիայում, ընդհանուր առմամբ 1400 չվերթից չեղյալ է հայտարարվել 750-ը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ավիաընկերության կայքին:

 

Բողոքի ակցիան անցկացնում է օդաչուների Vereinigung Cockpit արհմիությունը: Ինչպես ասված է արհմիության հայտարարության մեջ, օդաչուների աշխատանքը կդադարեցվի ժամը 00:01-ից մինչեւ 23:59: Գերմանիայում չեղյալ կհայտարարվեն կարճ եւ միջին տարածությունների թռիչքները: Օդաչուները ցանկանում են կնքել նոր տարիֆային պայմանագիր եւ բարելավել պայմանները վաղաժամկետ կենսաթոշակի անցնող աշխատակիցների համար:

 

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Lufthansa-ի քաղաքացիական ավիաուղիների օդաչուներից անմիջապես հետո գործադուլ են հայտարարել ավիաընկերության «դուստր» ընկերության՝ Lufthansa Cargo բեռնափոխադրողի օդաչուները, որոնք աշխատում են հեռամայրուղային չվերթներում: