Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ նոյեմբերի 2-ից Գերմանիայում փակ կլինեն թատրոնները, կինոթատրոնները, ֆիթնես կենտրոններն ու հասարակաց տները: Բացի այդ, չեն աշխատի գեղեցկության սրահները, հյուրանոցները, իսկ հանրային սննդի դեպքում՝ կգործեն միայն առաքման ծառայությունները:
Նման կերպ Գերմանիայում «սահմանափակ կարանտին» է մտցվում կորոնավիրուսի պատճառով: Այն կգործի նոյեմբերի 2-ից 30-ը:
Մերկելը նաև նշել է, որ Գերմանիայում տանից դուրս հանդիպումները հնարավոր են միայն երկու ընտանիքների և առավելագույնը 10 մարդու միջև:
Սահմանափակումների պատճատով պետությունը կփոխհատուցի 50-ից պակաս աշխատող ունեցող ձեռնարկությունների եկամտի մինչև 75%-ը: