Vereinigung Cockpit արհմիությունը, որը միավորում Է գերմանացի օդաչուներին, Lufthansa ավիաընկերության օդաչուների նոր գործադուլ Է հայտարարել դեկտեմբերի 4-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է արհմիության հայտարարության մեջ:
Գործադուլը կվերաբերի նաեւ Lufthansa Cargo բեռնատար ընկերության օդաչուներին եւ հեռամայրուղային չվերթներին: Ակցիան կսկսվի տեղական ժամանակով ժամը 03:00-ին եւ կավարտվի ժամը 23:59-ին:
Ավելի վաղ Lufthansa ընկերությունը դեկտեմբերի 2-ին եւ 3-ին չեղյալ Է հայտարարել ավելի քան 1,3 հազար ավիաչվերթ: Արհմիությունը պահանջում Է փոփոխություններ կատարել գործող տարիֆային համաձայնագրերում: Առաջիկա գործադուլը արդեն 10-րդը կդառնա վերջին մի քանի ամսում, որոնց ընթացքում շարունակվում Է տարիֆային վեճը: Այդ ժամանակահատվածում ընդհանուր առմամբ չեղյալ Է հայտարարվել շուրջ 6 հազար չվերթ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: