Ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի բնակսպասարկման ոլորտի շուրջ 100 աշխատակից այսօրվանից գործադուլ են հայտարարել և աշխատանքի դուրս չեն եկել՝ պահանջելով 3 ամսվա չվճարված աշխատավարձը, տեղեկացնում է Azatutyun.am–ը:
«Փետրվարն ու մարտ ամիսը չեն տվել: Ապրիլն էլ մինչև մայիսի 15-ը պըտի տան, բայց մեզի հեչ մարդ չի ըսե՝ կեղնի՞, թե՞ չի էղնի: Գումարը Մոսկվայից ուղարկել են, չի եկել», - ասել է գործադուլավորներից մեկը:
Բողոքով աշխատակիցները երթով հասել են 102-րդ ռազմակայան՝ ցանկանալով հանդիպել հրամանատարությանը: Բողոքավորների թիվը ռազմակայանի անցագրային կետի մոտ անընդմեջ ավելանում էր: Երկրորդ անցակետից նրանց չթույլատրեցին ներս մտնել:
«Չէնք եկել մուրացկանություն անելու, այլ մեր աշխատած գումարն ենք պահանջում», - ասում էին նրանք:
Պայմանագրային հիմունքներով բնակսպասարկում են իրականացնում: Թեպետ ֆինանսավորումը Ռուսաստանի Դաշնությունից է, սակայն ոլորտի աշխատակիցները դրամով են վարձատրվում: Աշխատակիցների ականջին լուրեր էին հասել, որ բնակսպասարկում իրականացնող ռուսաստանյան ընկերությունը սնանկ է:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։