Կապանի լեռնահարստացման կոմբինատի 1000-ից ավելի աշխատակիցները շարունակում են գործադուլը, իսկ նրանց մի մասը երեկվանից հացադուլ է սկսել։ 
 
ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ընկերության աշխատակիցները՝ նշելով, որ ամեն օր, ժամը 06։30-ից մինչև ուշ գիշեր, շարունակելու են հացադուլն ու գործադուլը՝ մինչև ընկերության ղեկավարությունն իրենց պահանջը չբավարարի․
 
«Պահանջում ենք աշխատավարձի բարձրացում՝ 40 տոկոսի չափով։ Գլխավոր տնօրենի հետ հանդիպումից հետո մենք մեր պահանջն ուղղել ենք «Պոլիմետալ» ընկերությանը, որին պատկանւմ է Կապանի լեռնահարստացման կոմբինատը։ Հացադուլն ու գործադուլը շարունակելու ենք այնքան ժամանակ, մինչև մեր պահանջը կատարվի»,-ասացին աշխատակիցները՝ նշելով, որ հացադուլի մասին տեղեկացրել են «Պոլիմետալ» ընկերության տնօրեն Դմիտրի Ուշկովին։