Չինաստանի մայրաքաղաքում սատիկ ծխամշուշի պատճառով հայտարարվել Է վտանգի նախավերջին՝ «նարնջագուն», մակարդակ: 

 

Օդի աղտոտման բարձր մակարդակի պատճառով տարեց մարդկանց եւ երեխաներին խորհուրդ չի տրվում փողոց դուրս գալ: Ուսումնական հաստատություններում չեղյալ են հայտարարված բոլոր բացօդյա պարապմունքները: Իշխանություններն ավտոմոբիլիստներին խնդրել են ձեռնպահ մնալ անձնական տրանսպորտի օգտագործումից: Շատ ձեռնարկությունների դիրեկտիվ կարգով կարգադրված Է դադարեցնել աշխատանքը:

 

ՉԺՀ-ում ընդունված Է տարերային աղետների նախազգուշացման քառամակարդակ համակարգ, որտեղ վտանգի մակարդակներն սպառնալիքի աճման համեմատ նշվում են կապույտ, դեղին, նարնջագույն եւ կարմիր գույներով:

 

Ըստ օդերեւութաբանների տվյալների՝ փետրվարի 24-ին օդում վնասակար նյութերի պարունակությունը շարունակել Է ավելանալ: Ինչպես սպասվում Է, իրադրությունը կբարելավվի միայն հինգշաբթի օրը, երբ մայրաքաղաքի տարածաշրջանում կուժեղանա քամին: