Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պեկինի օդերևութաբանական կայանը կիրակի առավոտյան վերստին հայտարարել է զգուշավորության երկրորդ՝ «նարնջագույն», մակարդակի մասին։
Դա կապված է Չինաստանի մայրաքաղաքը պարուրած խիտ սմոգի գրանցման հետ։ Օդի աղտոտվածության հստակեցման քառամակարդակ համակարգը Չինաստանում ներդրվել է 2013 թվականին։
Գործող կանոնների համաձայն՝ քաղաքային իշխանությունները հայտարարել են տագնապի կարմիր մակարդակի մասին, երբ ուժգին սմոգը շարունակվում է ավելի քան երեք օր անընդմեջ։
Նարնջագույն մակարդակը հաստատվել է 3 օրով, դեղին մակարդակը՝ 2 օրով, երկնագույն մակարդակը՝ 1 օրով։
«Նարնջագույն» մակարդակը Պեկինում հայտարարել է դեկտեմբերի 2-4-ին։ Սակայն կիրակի առավոտյան օդերևութաբանները վերստին թարմացրել են այն։