Չինաստանի մայրաքաղաքում սաստիկ ծխամշուշի պատճառով հայտարարվել Է վտանգի «դեղին» մակարդակ: Ճանապարհապարեկային ծառայությունների աշխատակիցներին կարգադրված Է պահակետ դուրս գալ պաշտպանական դիմակով, շինարարական օբյեկտների մեծ մասում թանձր ծխամշուշի պայմաններում դադարեցված են աշխատանքները:

 

Այս պահին Պեկինում մթնոլորտային աղտոտվածության ինդեքսը գերազանցում Է 400 միավորի նշագիծը, ուստի քաղաքի մի շարք շրջաններում տեսանելիությունը չի գերազանցում 100 մետրը: Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները երեխաներին, տարեց մարդկանց եւ շնչուղիների հիվանդություններով տառապող անձանց խորհուրդ են տվել խուսափել դրսում երկարատեւ մնալուց:

 

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ ՉԺՀ-ում ընդունված Է տարերային աղետների նախազգուշացման քառամակարդակ համակարգ, որտեղ վտանգի մակարդակներն սպառնալիքի ներգործության համեմատ նշվում են կապույտ, դեղին, նարնջագույն եւ կարմիր գույներով:

 

Չինաստանի շրջակա միջավայրի պահպանության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ երկրում ծխամշուշի հիմնական աղբյուր են ավտոտրանսպորտը, ինչպես նաեւ ածխով աշխատող Էլեկտրակայանները: