Չինաստանի մայրաքաղաքում սաստիկ ծխամշուշի պատճառով հայտարարվել է վտանգի «նարնջագույն» մակարդակ՝ լրջությամբ երկրորդը «կարմիրից» հետո:

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը, օդի որակի վատթարացման պատճառ կարող էր դառնալ գյուղացիների կողմից ծղոտի այրումը բերքահավաքից հետո:

 

Այս պահին Պեկինում մթնոլորտային աղտոտման ինդեքսը գերազանցում է 400 միավորը, ուստի քաղաքի մի շարք շրջաններում տեսանելիությունը չի գերազանցում 500 մետրը: Աղտոտման բարձր մակարդակի պատճառով Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները երեխաներին, տարեց մարդկանց և շնչուղիների հիվանություններով տառապողներին խորհուրդ են տվել խուսափել փողոցում երկար մնալուց, հաղորդել է ՏԱՍՍ-ը: