Չինաստանի մայրաքաղաքում սաստիկ ծխամշուշի պատճառով հայտարարվել Է վտանգի «նարնջագույն» մակարդակ՝ լրջությամբ երկրորդը «կարմիրից» հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը, օդի որակի վատթարացման պատճառ կարող Էր դառնալ գյուղացիների կողմից ծղոտի այրումը բերքահավաքից հետո:

 

Այս պահին Պեկինում մթնոլորտային աղտոտման ինդեքսը գերազանցում Է 400 միավորը, ուստի քաղաքի մի շարք շրջաններում տեսանելիությունը չի գերազանցում 500 մետրը: Աղտոտման բարձր մակարդակի պատճառով Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները երեխաներին, տարեց մարդկանց եւ շնչուղիների հիվանություններով տառապողներին խորհուրդ են տվել խուսափել փողոցում երկար մնալուց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: