Լատվիայում լոքդաուն են հայտարարել պատվաստումների ցածր տեմպերի պատճառով։ Հանրապետության ճգնաժամային վարչության խորհրդի որոշման մասին հայտնել է երկրի վարչապետ Քրիշյանիս Քարինշը ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է ֆեյսբուքում։

Նրա խոսքով՝ ավելի կոշտ սահմանափակումների սահմանումը կապված է վիրուսի տարածման տեմպերը նվազեցնելու անհրաժեշտության հետ։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Լատվիան 1 մլն մարդուն ընկնող վարակման դեպքերի թվով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում։ հոկտեմբերի 17-ին 1 մլն բնակչությանն ընկնող վարակման դեպքերի թիվը հասել է 7679,97-ի։ Երկիրը վիրուսի տարածման արագությամբ առաջ է անցել Բարբադոսից եւ Վրաստանից։