Չինաստանի հարավում հինգերորդ օրն է՝ շարունակվում են արեւադարձային անձրեւները, որոնց զոհ է դարձել արդեն առնվազն 26 մարդ: Առավել մեծ թվով՝ 11, բնակիչներ են զոհվել Հունանի նահանգում, եւս երկուսը անհետ կորած են համարվում, տեղեկացնում է BBC-ն:
Չինաստանի քաղաքացիական վարչակազմի նախարարությունը հայտնել է, որ տարերքի հարվածին ենթարկված տարածքից արդեն տարհանվել է 337 հազար բնակիչ:
Տնտեսական վնասը գնահատվում է 650 մլն դոլար:
Չինաստանի ինը հարավային նահանգներում շարունակվող անձրեւների հետեւանքով առաջացել են հեղեղումներ եւ սողանքներ, որոնք ամբողջովին ավերել եմ շուրջ 9 հազար տուն, վնասվել են տասնյակ հազարավոր շենքեր: