Վերջին մեկ օրվա ընթացքում առնվազն 35 մարդ Է զոհվել, ավելի քան 200-ն՝ անհայտ կորել Աֆղանստանի հյուսիսի Ջաուզջան նահանգում մոլեգնող ջրհեղեղի պատճառով, տեղեկացնում Է Pajvok գործակալությանը:

 

Նրա տվյալներով՝ սաստիկ տեղումներն առաջացրել են սելավային հոսքերի Էջք, ինչպես նաեւ ջրածածկ արել նահանգի մի ամբողջ շարք շրջաններ: Դա հանգեցրել Է մի քանի հարյուր տների ավերման, բնակավայրերի արգելափակման, Էլեկտրամատակարարման եւ կապի խախտման:

 

Աղետի գոտում սկսվել Է փրկարարական գործողություն, տեղեկացնում Է գործակալությունը: Արտակարգ ծառայությունների աշխատանքին խանգարում են եղանակային վատ պայմանները: Այդ կապակցությամբ Աֆղանստանի ղեկավարությունը որոշում Է ընդունել գործի դնել կանոնավոր բանակի զորամասերը, որոնք օգնություն կցուցաբերեն արդեն տեղում գործող փրկարարներին ու ոստիկանությանը:

 

Առաջիկայում պլանավորվում Է Ջաուզջան նահանգ ուղարկել կառավարական հանձնաժողով, որը պետք Է որոշի տարածաշրջանի ենթակառուցվածքին հասցված վնասի չափը եւ տուժածներին օգնելու միջոցառումներ մշակի, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: