Նախնական տվյալներով՝ 15 մարդ Է զոհվել Խակասիայում մոլեգնող հրդեհների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել Է հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայության աշխատակցուհի Աննա Բորոդինան:
«Նաեւ բուժօգնության Է դիմել 613 մարդ, որոնցից 533-ն արդեն ստացել են այդ օգնությունը եւ տուն ուղարկվել, տուժածներից ութը ծանր վիճակում են: Հիմնական վնասվածքները գազից թունավորումն Է եւ այրվածքները»,- ասել Է Բորոդինան:
Հրշեջներին հաջողվել Է մարել հրդեհները Խակասիայի մի քանի տասնյակ բնակավայրերում: Ինչպես ապրիլի 13-ին հաղորդել Է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հանրապետական վարչության կայքը, հանրապետությունում մնացել Է սոսկ մեկ գործող հրդեհ՝ Ուստ Բյուր ավանում (Ուստ Աբականի շրջան): Մնացած բոլոր հրդեհները կա՛մ լիովին վերացվել են, կա՛մ Էլ տեղափակվել են, եւ այնտեղ կատարվում Է օջախների վերջնամարում»,- ճշտել են գերատեսչությունում:
Վերջին տվյալներով՝ կրակը վնասել Է 1285 մասնավոր բնակելի տուն 38 բնակավայրերի տարածքում: Ժամանակավոր տեղավորման կետերում Է գտնվում 560 մարդ, այդ թվում՝ 145 երեխա:
Ապրիլի 12-ին իշխանությունները հրդեհից վնասները գնահատել են՝ վիթխարի, բայց կոնկրետ թվեր չեն հայտնել: Հրդեհների պատճառների թվում սկզբնապես նշվել են գյուղատնտեսական նշանակության հողերում չոր խոտի անվերահսկելի հրկիզումները եւ անտառում կրակի հետ անզգույշ վարվելը»: Ավելի ուշ հավելվել Է այն վարկածը, որ հրդեհավտանգ իրադրության սրումը տեղի Է ունեցել փոթորկալից քամու եւ կտրուկ տաքանալու պատճառով:
Լուսանկարը' РИА Новости