Ֆրանսիայում պահպանվում Է ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակը, ինչի կապակցությամբ 10 հազար զինծառայողներ մոբիլիզացված են մնում երկրի տարածքում կարգուկանոնն ապահովելու համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդն իրադրությանն այս գնահատական Է տվել Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում, որը Ելիսեյան պալատում տեղի Է ունեցել ուժային գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ:
«Նկատի առնելով այն, որ մեր երկրի դեմ ահաբեկչական գրոհի լուրջ սպառնալիքը պահպանվում Է, պետության ղեկավարը որոշում Է ընդունել 10 հազար զինծառայողների մակարդակի վրա պահպանել բանակի մասնակցությունը ներքին գործերի նախարարության կարգի պահապանների ուժերի աջակցմանը,-ասված Է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:-Նրանցից 7 հազարը գործի են դրված երկար ժամկետով, գլխավորապես կրոնական բնույթի օբյեկտների պահպանության համար, որոնք նկատմամբ սպառնալիքն ավեքի մեծ Է»:
Ելիսեյան պալատում նշել են, որ ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ կայացած հանդիպմանը պետության ղեկավարը «պահանջել Է ձեռնարկել միջոցներ, որոնք անհրաժեշտ են զինված ուժերի առջեւ դրված խնդրի այդ փոփոխությանը նրանց ադապտացման համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: