Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերար Կոլոնը հունիսի 3-ին Լոնդոնում կատարված ահաբեկչության ֆոնին Parisien թերթին տված հարցազրույցում հայտարարել Է, որ Եվրոպայում ահաբեկչական սպառնալիքն առաջվա պես բարձր Է մնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես կցանկանայի խորը համերաշխություն հայտնել բրիտանական ժողովրդին: Այդ ահաբեկչությունները հերթական անգամ ցույց են տալիս, որ սպառնալիքը մեր աշխարհամասում չափազանց բարձր Է մնում: Դրան դիմակայելու համար մեր անվտանգության ուժերի մոբիլիզացումն առավելագույն մակարդակի վրա Է: Մասնավորապես, մեր ծառայությունները հատուկ ուշադրություն են դարձնում «թույլ ազդանշանների» հայտնաբերմանը, որոնք վկայում են այս կամ այն մարդու արմատականացումը կամ գործողությունների դիմելու վտանգը:
Դա կարեւորագույն նշանակություն ունի նոր ահաբեկչությունների կանխման համար, որոնք կատարվում են հունիսի 3-ին Լոնդոնում կիրառված եղանակով»,-հայտարարել Է Կոլոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: