Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը նախօրեին Փարիզում վրաերթի է ենթարկել հեծանվորդի, գրում է Figaro թերթը։
«Ուրբաթ օրը՝ մայիսի 3-ի երեկոյան, մոտավորապես ժամը 19.30-ին (Երևանի ժամանակով՝ 21:30-ին), էկոնոմիկայի նախարար Բրունո Լը Մերը վթարի է ենթարկվել հեծանվորդի Փարիզի վեցերորդ շրջանում։ Նշվում է, որ «հեծանվորդը վարել է կարմիր լույսի տակ», երբ նրան վրաերթի է ենթարկել նախարարը, ով իր անձնական ավտոմեքենայով է եղել։
Հեծանվորդը տեղափոխվել է հիվանդանոց։
Հաղորդվում է, որ նախարարը չի տուժել։ Նա ստիպված է եղել արյան ստուգում անցնել ալկոհոլի և թմրանյութերի վերաբերյալ, որը բացասական արդյունք է ցույց տվել։