Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Էմանուել Մակրոնը մտահոգություն է հայտնել հակառուսական պատժամիջոցների հետևանքով Եվրամիության տնտեսությանը հասցրած վնասի շուրջ, և կոչ է արել եվրոպական երկրներին ճնշում գործադրել Ռուսաստանի Դաշնության վրա, որպեսզի երկու կողմերն էլ վերացնեն միմյանց դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտնել է ՌՒԱ «Նովոստին»:

 

Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան կրում է «հավաքական պատասխանատվություն» Ռուսաստանի նկատմամբ' Ուկրաինայում տիրող իրադարձությունների և Ղրիմին միանալու վերաբերյալ ճնշում գործադրելու համար:

 

Նրա կարծիքով' ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցները չեն կարող մեղմացվել կամ վերացվել ամբողջությամբ՝ «առանց Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման փոփոխման»:

 

Նա նաև մտահոգություն հայտնեց Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետևանքով առաջացած «տնտեսական բարդությունների կապակցությամբ», որոնք ազդում են եվրոպական բիզնեսի վրա: Մասնավորապես, տուժել են Ռուսաստանի հետ գործարարությամբ զբաղվող նավթի ընկերությունները և սննդամթերք արտադրողները: