Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Մոսկվայում քննարկել է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցների չեղարկման հարցը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, գրում է ՌԻԱ «Նովոստին»:
Ընդսմին նա նշել է, որ դրա համար անհրաժեշտ է կատարել Ուկրաինայի վերաբերյալ Մինսկում կնքված համաձայնագիրը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Օլանդը Կրեմլում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում կոչ է արել Պուտինին միանալ «Իսլամական պետության» դեմ պայքարի կոալիցիային։ Նրա խոսքով՝ այդ նպատակի համար գերտերությունները պետք է «մեծ կոալիցիա» կազմեն: