Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չի ցանկանում Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ուժեղացում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Հինգերորդ հանրապետության ղեկավարի ելույթը:
«Եվրոպան կշարունակի պատժամիջոցները, նույնիսկ կարող Է դրանք ուժեղացնել իրադրության Էսկալացման դեպքում: Ես դա չեմ ցանկանում, քանի որ դա չի բխում մեր շահերից եւ Ռուսաստանի շահերից»,- օգոստոսի 28-ին Փարիզում ասել Է Օլանդը:
Ֆրանսիայի նախագահն նաեւ հայտարարել Է, որ Ուկրաինայի տարածքում ռուսաստանցի զինծառայողների ներկայությունն անթույլատրելի ու անընդունելի կլինի:
«Եթե պարզվի, որ ռուս զինծառայողները ներկա են ուկրաինական հողում, դա անթույլատրելի ու անընդունելի կլինի»,- հավելել Է Օլանդը:
Մինչդեռ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպյոյը հայտարարել են Ուկրաինայի իրադրության կապակցությամբ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին: Քեմերոնի և Ռոմպյոյի միջեւ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Եվրամիության գագաթնաժողովի նախօրեին, որը նախատեսվում է անցկացնել օգոստոսի 30-ին: Այդ իրադարձության շրջանակներում, ինչպես սպասվում է, Հերման վան Ռոմպյոյը առանձին հանդիպում կանցկացնի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, որի ընթացքում կողմերը հանգամանորեն կքննարկեն ստեղծվ ած իրադրությունը եւ Եվրամիության դիրքորոշումը:
«Ուկրաինայի իրադրության շուրջ երկու ղեկավարները համաձայնել են, որ ԵՄ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել ՌԴ-ի նախագահի վրա իրադրության ապաէսկալացման հասնելու նպատակով»,- նշվում է հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: