Իրանի արտաքին գործերի նախարարությունում դատապարտում են Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության եւ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները եւ դրանք համարում են անարդյունավետ քայլ:

 

«Մենք դատապարտում ենք պատժամիջոցները, Եվրամիությունը եւ ԱՄՆ-ը պետք Է հասկանան, որ նման մեթոդներն անարդյունավետ են: Այդ երկրները չպետք Է մյուս պետություններին վերաբերվեն գերազանցության դիրքից», Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարզիե Աֆհամի խոսքը մեջբերել Է «Ֆարս» գործակալությունը:

 

«Կարծում ենք, որ ճգնաժամերը հարկ Է կարգավորել բանակցությունների ուղիով, խաղաղ միջոցներով»,-ընդգծել Է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: