Եվրամիությունը հերթական անգամ երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Ղրիմի՝ Ռուսաստանի Դաշնության հետ վերամիավորումից հետո։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ԵՄ խորհրդի կայքում։
«Խորհուրդն այսօր որոշում է կայացրել երկարաձգել պատժամիջոցները մինչև 2025 թվականի հունիսի 23-ը»,- ասվում է հայտարարության մեջ։
Նրանք հիշեցրել են, որ սահմանափակող միջոցներն առաջին անգամ ներդրվել են 2014 թվականի հունիսին։