ԵՄ երկրների արտգործնախարարները համաձայնվել են երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ևս կես տարով: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով նախարարների եզրափակիչ հայտարարության նախագծին:

 

«Նախարարները մարտին պայմանավորվել են ընդլայնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները վեց ամսով՝ իրավիճակի վատթարացման պատճառով», - ասվում է փաստաթղթում:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն հունվարի 29-ին կընդլայնի Ուկրաինայի հարցով նախատաեսված պատժամիջոցների ցանկը: