Թուրքիայի խորհրդարանն ընդունել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղարկած օրենքի նախագիծը՝ Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու մանդատը ևս մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է թուրքական TRT Haber-ը:

Օրենքում նշվել է նաև Ակնայում (Աղդամ) թուրք-ռուսական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեության շարունակության կարևորությունը՝ ընդգծելով, թե դա «իր ներդրումն է բերում անվտանգության և կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորման գործում»:

Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու ժամկետը սպառվում էր նոյեմբերի 17-ին: