Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պարբերաբար կադրեր ու տեղեկատվություն է հրապարակում հունիսի 29-ին մեկնարկած և քարոզչական աննախադեպ արշավով ուղեկցվող թուրք-ադրբեջանական զորավարժություններից։
Հերթական հաղորդագրությամբ տեղակտվություն է հաղորդվել վարժանքների նախիջևանյան հատվածի մասին։
Մասնավորապես նշվում է, որ ըստ սցենարի՝ Նախիջևանում մասնակցող ստորաբաժանումներին մարտական պատրաստության հրաման է տրվել, որի շրջանակներում Թուրքիայի ու Ադրբեջանի զորամիավորումները պատերազմի նախապատրաստության միջոցառումներ են իրականացրել։
Հաղորդվում է նաև, որ մեխանիզացված ստորաբաժանումների, դիպուկահարների «Կոմանդո» ջոկատի և «Atak» ուղղաթիռների ներգրավմամբ առանց կրակի վարժանքներ են անցկացվել։