Հունիսի 28-ին Բաքվում Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերի մասնակցությամբ սկսվել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» համատեղ զորավարժությունները։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։
Ադրբեջանցի և թուրք զինծառայողների մասնակցությամբ անցկացվող զորավարժությունների հիմնական նպատակը մարտական գործողությունների ընթացքում երկու երկրների բանակային ստորաբաժանումների փոխգործակցության կատարելագործումն է։
Զորավարժությունները կտևեն մինչև հունիսի 30-ը, ներգրավված կլինի մինչև 600 հոգանոց անձնակազմ, շուրջ 40 տանկ և այլ զրահատեխնիկա։