Ֆրանսիան ողջունում է հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Հույս ունենք, որ այս հայտարարությունն առաջին քայլն է բանտարկյալների, կալանավորների և անհայտ կորածների իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների արագ վերսկսմանը' Եվրամիության և ԱՄՆ-ի աջակցությամբ:
Ինչպես բազմիցս նշել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը, կայուն խաղաղություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե հարգվի միջազգային իրավունքը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և երկու պետությունների սահմանների անձեռնմխելիությունը»,-ասվում է հայտարարության մեջ։