ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել պայմանավորվածությունների կատարման շուրջ երկխոսության շարունակմանը։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ ձեռք բերված պայմանավորվածություններին։
«Ադրբեջանի և Հայաստանի՝ երեկվա համատեղ հայտարարությունն այն դրական քայլն է, որն անհրաժեշտ է կայուն խաղաղության ճանապարհին»,- նշել է Օսմանին