Սեպտեմբերի 12-ից Բաքվում առաջին անգամ համատեղ միջազգային զորավարժություններ կկայանան Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Զորավարժությունները կանցկացվեն «Երեք եղբայր-2021» խորագրի ներքո:

Համատեղ զորավարժությունների հիմնական նպատակը բարեկամ և գործընկեր երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների՝ մարտական գործողությունների ժամանակ փոխգործակցության կատարելագործումն է, գիտելիքների և փորձի փոխանակումը, ինչպես նաև գործողությունների նախապատրաստումը խաղաղ և պատերազմի ժամանակ: