Սեպտեմբերի 18-30-ը Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերը զորավարժություններ կանցկացնեն, որոնք նախատեսված են երկու երկրների միջև ռազմական համագործակցության պլանով։
Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Զորավարժություններին մասնակցելու են երկու երկրների ռազմաօդային ուժերի մոտ 30 ավիացիոն միջոցներ, այդ թվում՝ ՄիԳ-29, F-16, Սու-25, C-130 Herkules և CASA CN-235 օդանավեր, Մի-35, Մի-17 և Sikorsky S-70 ուղղաթիռներ:
Զորավարժությունների ընթացքում կուսումնասիրվեն երկրների ռազմաօդային ուժերի համատեղ գործունեության պլանավորման, գործողությունների անցկացման և մարտական համակարգման ուղղությամբ փոխգործակցության հնարավորություններն ու օդից ցամաքային թիրախներ խոցելու խնդիրները: