Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները համատեղ զորավարժություններ են սկսել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «ԱՊԱ» գործակալությունը տեղեկացնում է, որ զորավարժությունները շարունակվելու են մինչև մայիսի 5-ը:

 

Զորավարժությունների նպատակն է փորձի փոխանակման միջոցով բարձրացնել երկու երկրների զինված ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը:

 

Զորավարժությունների ժամանակ կիրառվելու է զրահատեխնիկա, հրետանի, ականանետեր, ուղղաթիռներ, ՀՕՊ, զենիթահրթիռային համակարգեր և այլ զինատեսակներ: