Թուրքիայի իշխող՝ Արդարություն և զարգացում կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը երեկ իր ելույթում նշել է, որ ժամանակին ԱՄՆ սպառնացել է Թուրքիային, որ եթե Թուրքիան շարունակի աջակցել Ադրբեջանին Արցախի դեմ, ապա կզրկվի ամերիկյան F-16 և F-35 կործանիչներից։ Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը,
«Այս հանգամանքը «շանտաժ» որակող Չելիքը չի նշում, որ Թուրքիան ոչ միայն չի տրվել այդ սպառնալիքին, այլև կործանիչների թեման էլ որևէ կերպ չի փակվել և Թուրքիան գնման գործընթացը շարունակում է։
Այս հոլովակը այն մարդկանց համար է, որոնց թվում է, որ Թուրքիայի՝ մեր պետության հանդեպ ունեցած ծավալապաշտական նկրտումների դեմ յոթ սարից այն կողմ գտնվող պետություններ, որոնք նաև Թուրքիայի դաշնակիցն են, իրական քայլեր են անելու։
1991-2020 թթ. Թուրքիային զսպող միակ իրական գործոնը Հայկական բանակն էր, և դրա միջոցով ձևավորված անվտանգային միջավայրը։ Այսօր էլ է հնարավոր դա վերականգնել, և հենց այդ պատճառով են Թուրքիան և Ադրբեջան ձգտում ամեն գնով թույլ չտալ հայկական բանակի վերականգնումը»,- գրել է թյուրքագետը։