Անկարայում ավարտվել է Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների միջեւ բարձր մակարդակի ռազմական երկխոսությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Թուրան» լրատվական գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, հայտնել է, որ կողմերը քննարկել են «պաշտպանական ոլորտում ներկայիս համագործակցությունը, կոնկրետացրել հետագա համագործակցության ուղղությունները, ինչպես նաեւ օպերատիվ փոխգործողությունների հարցեր»:
Կողմերը ծրագրել են 2015 թվականին «համատեղ մասշտաբային զինավարժանքներ անցկացնել»: