Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերը «Աքբաբա» կոչված համատեղ ձմեռային զինավարժանքներ են անցկացրել Կարսում: Այս մասին, հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:

 

Այս տարվա այդ պլանային զինավարժանքներն անցկացվել են փետրվարի 18-20-ը' Աքբաբայի վարժանքների կայանում: Դրանց մասնակցել են 85 ադրբեջանցի եւ 714 թուրք զինծառայողներ: