Սեպտեմբերի 23-27-ին Բաքվում անցկացվելու են նավթամուղերի ու գազամուղերի պահպանմանը նվիրված «Eternity 2013» («Անվերջություն 2013») հրամանատարա-շտաբային զորավարժությունները:

 

Ինչպես փոխանցել են APA-ին Թուրքիայի Զինված ուժերում, այդ զորավարժություններին մասնակցելու են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի զինծառայողները:

 

Eternity զորավարժություններն անցկացվում են տարին մեկ անգամ՝ հերթականությամբ այդ երեք երկրներից մեկում: