Վրաստանը եւ Լիտվան համատեղ զորավարժություններ կանցկացնեն Վրաստանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության շրջանակներում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով վրացական կառավարությանը:
«ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության փաթեթի շրջանակներում Վրաստանը եւ Լիտվան կանցկացնեն համատեղ զորավարժություններ»,- ասված է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը տարածվել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հետ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումից հետո:
Օլեկասը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան եւ արդեն հանդիպումներ է անցկացրել հանրապետության պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի եւ Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հետ: Ծրագրված է նաեւ նրա հանդիպումը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: