Ռուս զինվորականները կմասնակցեն Չինաստանի կողմից կազմակերպված համատեղ ռազմածովային և օդային զորավարժություններին, շաբաթ օրը հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը, գրում է Interfax-ը։
«Չինաստանի և Ռուսաստանի բանակների միջև համագործակցության տարեկան պլանի համաձայն՝ Ռուսաստանի զինված ուժերը շուտով ռազմածովային և օդային ուժեր կուղարկեն՝ Հյուսիսում մասնակցելու «Միասնություն 2023» զորավարժություններին»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է «բարձրացնել երկու բանակների միջև ռազմավարական համագործակցության մակարդակը, ինչպես նաև բարելավել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը համատեղ պահպանելու և անվտանգության տարբեր մարտահրավերներին արձագանքելու կարողությունը»։
Կողմերը նաև գործողություններ կմշակեն ռազմավարական ծովային ուղիների անվտանգությունն ապահովելու համար։